Panorama.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախարարներին կոչ է արել նախապատվությունը տալ այն կոստյումներին, որոնք կարում են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հագուստը, ամենահասարակ հագուստը: Մեզ մոտ ամեն ինչ արտերկրից է բերվում: Լավ կան մոդայամոլ կանայք, տղամարդիկ, նրանց Շանել տուր և այլն, բայց հասարակ ժողովո՞ւրդը: Երեկ ցուցահանդեսում ինձ գերազանց հագուստ և կոշիկներ ցուցադրեցին: Պարզապես ուշադրություն չենք դարձնում: Ինչո՞ւ դրանք չզարգացնենք»,- ասել է Նազարբաևը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ