2018 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 990 դեպք


18:07 , 30 հունվար, 2019

2018 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 990 դեպք: Հունվարի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտնեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ 413 դեպքով կատարվել է նախազգուշացում: 128 դեպքով անհետաձգելի միջամտություն է կատարվել: 541 դեպքով անկետաներ են կազմվել, իրականացվում է կանխարգելիչ աշխատանք: