Ճարտարապետական գլուխգործոց հիմա կարող են համարվել ոչ միայն շենքեր, այլ նաև մի շարք նորամուծություններ, որոնք ապշեցնում են իրենց գեղագիտական լուծումներով: Ժամանակի ընթացքում ոչ ստանդարտ և երբեմն էլ գլխապտույտ առաջացնող մտքերը դառնում են հիացմունքի պատճառ:
Եթե նախկինում մարդկանց զարմացնում էր այն փաստը, որ ջրի վրա կարող է ճանապարհ կառուցվել, ապա հիմա դրանով չես զարմացնի ոչ ոքի:
Ճարտարապետությունն օրեցօր ընդլայնում է իր սահմաններն ու ամեն անգամ կոտրում է կարծրատիպերը: