«Փաստ». ԱԺ նախագահը հիպոթեքով բնակարան է գնել. փաստաթղթերը կնոջ անունով են


10:30 , 30 հունվար, 2019

«Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով:

Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: Քանի որ ԱԺ նախագահը դեռևս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից:

Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել և առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք և պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: