Կալիֆոռնիայում հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ են փակցվել. ամերիկացի կոնգրեսականները ՀԴԲ-ից հետաքննություն են պահանջում (Photo)


10:20 , 30 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:

Հայտնի է, որ դպրոցների դարպասներին, ինչպես նաև կրթական հաստատության տարածքում փակցվել են թուրքական պետության դրոշներ:

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը:

Կոնգրեսականը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Շիֆը նաև հույս է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունն ու կանխել հետագայում նմանատիպ միջադեպերը:

Նշվում է, որ թուրքական դրոշների հետ կապված միջադեպին է անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: 

Image result for Police Investigating Turkish Flags Hung at 2 Armenian Private Schools in San Fernando Valley as Possible Hate Crime

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ