«Հրապարակ». Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հավանաբար կշարունակվի


09:15 , 30 հունվար, 2019

«Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում, հնարավոր է՝ շարունակվի։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, և լուրեր կային, որ հեռացվելու է նաև նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին:

Ինչո՞ւ․ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրն ասաց․ «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` «Ռիժի Լյովի» հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ Բայց նա դրսից էլ կարող է իր ազդեցության տակ պահել բավականին մեծ սեգմենտ՝ հարգում են իրեն»:

Ի դեպ, Ղարաբաղում կարծում են, որ հայոց բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաև «Վիտոյին»` Վիտալի Բալասանյանին հանեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։  Չնայած, ըստ մեր աղբյուրի, պատճառը նաև կարող է այլ լինել. Ղարաբաղում չեն բացառում, որ նախագահական վաղաժամ ընտրություններ լինեն։ Եվ եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի Բալասանյանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: