Լքված ռազմական տանկերը վերածվել են ծովափի իսկական զարդերի (Photo)


07:04 , 30 հունվար, 2019

Պուերտո Ռիկոյի Կուլբերա արևադարձային ծովափում՝ սպիտակ ավազի վրա, կարելի է տեսնել հին տանկեր։ Այդ մարտական մեքենաները հիշեցնում են ամերիկյան զինվորականներին, ովքեր, սկսած 1939 թվականից, կղզին օգտագործել են զորավարժությունների համար։ Պատերազմից հետո ամերիկացիները նախատեսել էին այդտեղ ռազմաբազա ստեղծել, սակայն բնակիչների բողոքի պատճառով ստիպված լքել են կղզին։ Նրանցից հետո մնացած տանկերը բնակիչներն իրենց ճաշակով ներկել են, և հիմա այդ մեքենաները համարվում են ծովափի առանձնահատկությունը։