ԱՄՆ-ում 80 դոլարով վաճառվում են անձեռոցիկների վարակակիր տուփեր (Photo)


04:06 , 30 հունվար, 2019

Լոսանջելեսյան Vaev Tissue անվանումով նոր ստարտափն ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում։ Այն սպիտակ տուփ է, որի պարունակության՝ անձեռոցիկների համար վճարում են 79,99 դոլար։

Ապրանքի բացատրության մեջ նշված է, որ թղթե անձեռոցիկներն իրենց մեջ հատուկ վարակ են պարունակում, և ամենուր ու սեփական պայմաններով հիվանդանալու համար բավական է դրանցով մի քանի անգամ մաքրել քիթը։