Lեզուների ուսումնասիրության 5 յուրահատկություն, որոնք չեն դադարում զարմացնել


01:14 , 30 հունվար, 2019

Գոյություն ունի թեորիա, ըստ որի՝ որևէ գործում մասնագետ դառնալու համար մարդուն հարկավոր է գործնական 10000 ժամ։ Եթե ձեր նպատակը լեզվագետ դառնալն է, ապա այսքան ժամաքանակն անգամ շատ է։ Foreign Service Institute-ը հետազոտություն է անցկացրել, ըստ որի՝ ամենադժվար լեզուն՝ ճապոներենը, սովորելու համար մարդուն հարկավոր կլինի ընդամենը 88 շաբաթ կամ 2200 ակադեմիական ժամ։

Անգլերեն

Ներկայումս այս լեզուն մեծ տարածում ունի․ աշխարհում շուրջ 600 միլիոն մարդ խոսում է այս լեզվով, մոտավորապես այսքան մարդ էլ սովորում է այն։ Գիտե՞ք, որ անգլերենում ամենաշատ նշանակություն ունեցող բառը «set-ն» է։ Այն որպես բայ ունի 44 հիմնական նշանակություն, իսկ որպես գոյական՝ 17 նշանակություն։ Այս բառի թարգմանության ժամանակ հարկավոր է շատ ուշադիր լինել։

Իսպաներեն

Իսպաներենը շատերի համար սիրելի է այն պատճառով, որ գրեթե բոլոր բառերը ինչպես հնչում են, այդպես էլ գրվում են։ Բացառություն են կազմում արտասահմանյան ծագում ունեցող բառերը։ Այս հանգամանքն ավելի է հեշտացնում իսպաներենի ուսումնասիրությունը։

Ֆրանսերեն

Բոլոր  մայրցամաքներում էլ խոսում են և՛ ֆրանսերեն, և՛ անգլերեն։ Ֆրանսերենի ուսումնասիրության համար բավական է 7 ամիս կամ 600 ակադեմիական ժամ։ Հիշե՛ք, ֆրանսերենն ամենադժվար և ոչ տրամաբանական կառուցվածք ունեցող լեզուներից մեկն է։ Օրինակ՝ 70 թիվը հնչում է ինչպես «60 գումարած 10», 80-ը՝ «4 անգամ 20», իսկ 90-ը՝ «4 անգամ 20 գումարած 10»։

Գերմաներեն

Գերմաներենում  մի շարք հետաքրքիր արտահայտություններ կան։ Օրինակ՝ «Du hast Schwein» արտահայտությունը նշանակում է «Դու խոզ ունես» և օգտագործվում է այն ժամանակ, երբ ուզում ես մարդուն ասել, որ ինքը երջանիկ է։ Իսկ երբ ցանկանում եք ինչ-որ մեկին հասկացնել, որ խառնվում է իրեն չվերաբերող գործերի մեջ, ասում եք․ «Das ist nicht dein Bier!», որը բառացի նշանակում է «Սա քո գարեջուրը չէ»։ Պարզ, հասկանալի և ոչ վիրավորական։

Ճապոներեն

Աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը համարվում է ճապոներենը։ Այս լեզուն սովորելու համար հարկավոր է 2 տարի։ Ճապոներեն որևէ մեկին դիմելու բազում տարբերակներ կան։ Օրինակ՝ «սան»-ն ունիվերսալ հարգալից դիմելաձև է, «սամա»-ն առավելագույն հարգալից դիմելաձևն է, իսկ «սեմպայ»-ն օգտագործվում է, երբ կրտսերները դիմում են ավագներին։