«#MeToo-ի հակառակ կողմը». գործարարները վախենում են կանանց հետ գործնական հանդիպումներից


22:00 , 29 հունվար, 2019

Սեռական ոտնձգությունների դեմ #MeToo ֆլեշմոբի գլոբալ ալիքից հետո Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին (WEF) մասնակցած տղամարդ գործարարները խոսել են իրենց կին գործընկերների հետ գործնական հանդիպումներից խուսափելու մասին: Այս մասին գրում է The New York Times-ը:

Այս տարի Դավոսում որոշ գործարարներ մտահոգություն են հայտնել ոչ միայն տնտեսական անկման, կիբեռանվտանգության սպառնալիքների և քաղաքական պոպուլիզմի մասին, այլև վախենում են #MeToo-ի դարաշրջանում կանանց հետ գործնական հարաբերություններից։