Մայքլ Ջեքսոնի ընտանիքն արձագանքել է երգչին մանկապղծության մեջ մեղադրող ֆիլմին


21:15 , 29 հունվար, 2019

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքի անդամերն արձագանքել են նրա մասին փաստավավերագրական ֆիլմին, որում երգչին մանկապղծության մեջ են մեղադրում: Հայտարարության տեքստը տարածել է  The Variety-ն:

Հարազատների հայտարարության համաձայն՝ ֆիլմում արված հայտարարությունների ոչ մի իրեղեն ապացույց չի ներկայացվել:

«Այդ ֆիլմի հեղինակներին ճշմարտությունը չի հետաքրքրել: Նրանք երբեք Մայքլին ճանաչող ոչ մի անձից հարցազրույց չեն վերցրել՝ բացի երկու սուտ վկաներից և նրա ընտանիքի անդամներից»,- ասվում է տեքստում: