Ուկրաինային ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր. Պորոշենկո


19:20 , 29 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր` սառը, բայց խաղաղություն, մարդիկ հոգնել են պատերազմից. հայտնում է РИА Новости-ն:

«Իհարկե,  ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր` սառը, բայց խաղաղություն: Մարդիկ հոգնել են պատերազմից: Այդ ցավոտ զգացմունքի վրա է խաղում ՌԴ քարոզչությունը: Պատերազմի և խաղաղության թեման կարևորներից մեկն է ընտրություններում, քանի որ ժողովուրդը կընտրի ոչ միայն նախագահի, այլև գերագույն գլխավոր հրամանատարի»,- ասել է Պորոշենկոն Կիևում ֆորումի ժամանակ: