Հայտնի է մարդկությանը սպառնացող գլխավոր վտանգը


20:00 , 29 հունվար, 2019

Գիտնականների միջազգային խումբը եզրակացրել է, որ մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներն են ճարպակալումը, թերսնումը և կլիմայի փոփոխությունը: Միևնույն ժամանակ, այդ խնդիրները փոխկապակցված են և ձևավորվում են, այսպես կոչված, գլոբալ սինդեմիա, հայտնում է Science Alert-ը:

Գիտնականների կարծիքով՝ ճարպակալումն ու թերսնումն ունեն նույն պատճառը. պարենային համակարգի անկատարությունը և քաղաքականությունը, որն ուղղված է բացառապես տնտեսական աճին և անտեսում է առողջության համար վնասակար ազդեցությունները:

Կլիմայի փոփոխությանը նպաստող գործոններն են գյուղատնտեսական արտադրությունը, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը և էկոհամակարգերի վրա դրա վնասակար ազդեցությունների անտեսումը: Բոլոր երեք գլոբալ խնդիրների համախմբումը թույլ կտա դրանք առաջացնող պատճառների դեմ պայքարի մեթոդներ մշակել, այդ թվում քաղաքական «իներցիայի», նշել են մասնագետները:

Այդպիսի իներցիան պայմանավորված է փոփոխությունների նկատմամբ հանրային պահանջարկի պակասով, քաղաքական ոչ ադեկվատ որոշումներով, ինչպես նաև սննդամթերքի խոշորագույն արտադրողների շահերի առաջնահերթությունով: