Պոռնոգրաֆիայի սիրահարներին խիստ քննադատող Պամելա Անդերսոնը հանրությանը ներկայացել է խորը լանջաբացվածքով


18:00 , 29 հունվար, 2019

Սեքս խորհրդանիշ Պամելա Անդերսոնն այլ հայտնիների հետ ներկա է եղել գերմանական Քյոլն քաղաքում կայացած «Շոկոլադ և նորաձևություն» երեկույթին: 51-ամյա դերասանուհին հանդիսատեսին տպավորել է բաց վարդագույն երանգով, ասիմետրիկ կտրվածքով, խորը լանջաբացվածքով զգեստով:

Ըստ Daily Star-ի՝ Անդերսոնի մատին եղել է ընդամենը մեկ պարզ արծաթե մատանի:

Վերջերս, չնայած տարիքին, հանրությանը խորը լանջաբացվածքով ներկայացած Պամելան Twitter սոցիալական ցանցում խիստ քննադատել է պոռնոգրաֆիայի սիրահարներին: Նա նրանց անվանել է «անզգացմունքային» և որպես նման գործում փորձառու հայտարարել է, որ պոռնոգրաֆիայով տարված տղամարդիկ հիմնականում ամենավատ սիրեկաններն են, երբեմն անգամ բռնության հակումներով:

Պամելան ոչ միայն միջոցառման հյուրն էր, այլև համար է ներկայացրել «Պարեր աստղերի հետ» նախագծից իր գործընկեր Մաքսիմ Դերեյմեզի հետ: