Պաղեստինի կառավարությունը հրաժարական է տվել. Asharq Al-Awsat


23:10 , 29 հունվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:

Ինչպես տեղեկացնում է Tass գործակալությունը, այդ մասին հունվարի 29-ին հայտնել է Asharq Al-Awsat թերթը: Ըստ տեղեկությունների՝ Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի գլխավորած կաբինետն ամբողջ կազմով պաշտոնապես հրաժարական է տվել: Պաշտոնաթողության խնդրագիրը հանձնվել է Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասին:

Պաղեստինյան կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը: