Մենք չենք մեկնաբանում անհատական գործեր՝ չազդելու դրանց վրա. ԵՄ հանձնակատարը՝ Քոչարյանի գործի մասին


17:10 , 29 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը լրագրողների հետ հանդիպմանը ճիշտ չհամարեց մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքը, և թե որքանով այս գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

«Ձեր կողմից միշտ ակնկալիքներ կան, որ կլինեն մեկնաբանություններ, բայց կլինի հնչեղ, թե պակաս հնչեղ գործ, մենք սովորաբար չենք մեկնաբանում անհատական գործեր, որովհետև դա, մեր համոզմամբ, իրավունքի գերիշխանության խնդիր է, դա դատական համակարգի գործն է, և մենք չպետք է մեկնաբանություն անենք, որպեսզի այս կամ այն ուղղությամբ չազդենք դրա վրա, ուստի խնդրում եմ հասկանալ և ըմբռնումով մոտենալ, որ ես չեմ անի մեկնաբանություն»: