Քոչարյանին կալանավորած դատավորն ապահովեց իր տեղը դատական նոր համակարգում. փաստաբան


16:20 , 29 հունվար, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հունվարի 31-ին, ժամը 14:00-ին:

Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Փաստաբանը նաև ասաց, որ Քոչարյանը դատարան չէր ներկայացել։

Իսկ այսօրվա նիստում, նրա խոսքով, պաշտպանական խումբը ներկայացրել է իր բողոքը, իսկ մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Ալումյանը նաև կարևոր հանգամանք համարեց այն, որ այս անգամ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլեկտրոնային եղանակով, ինչը, ըստ փաստաբանի միակ օբյեկտիվ տարբերակն է դատարանի կազմը որոշելու համար։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ