Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց


15:10 , 29 հունվար, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին:

Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական խմբից:

Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար:

Փաստաբանական խումբը նշում է նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլետրոնային եղանակով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: