Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն (Photo)


15:00 , 29 հունվար, 2019

Հունվարի 29՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։