Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի սակագինը կնվազի


13:50 , 29 հունվար, 2019

168.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի թանկանա: Рուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»: