Փաստաբանների նկատմամբ հարկային բեռի ավելացումն առաջնայինը փաստաբաններին չի վերաբերում


13:56 , 29 հունվար, 2019

Փաստաբանների նկատմամբ հարկային բեռի ավելացումն առաջնայինը փաստաբաններին չի վերաբերում։ Այն առաջին հերթին վերաբերում է փաստաբանական ծառայություններից օգտվողներին։ Այսինքն՝ Կառավարությունը փաստացի մտադիր է ավելացնել փաստաբանական ծառայության գինը՝ նվազեցնելով իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը։

Որպես օժանդակ հետևանք՝ կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, և Կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։

Այսպիսով՝ ֆինանսական բաղադրիչի հետ մեկտեղ առկա է նաև Սահմանադրական իրավունքի գերակա բաղադրիչ։