«Իրատես». Կրթության որակը դեռ կսպասի. նոր Հայաստանում քննադատությունը մերժելի է, եթե դա վերաբերում է «շեֆերին»


11:10 , 29 հունվար, 2019

«Նախարարի վերջին «հերոսությունները» մի կողմ թողնելով՝ նշենք, որ այս ոլորտում իսկական քաոս է: Չկան հայեցակարգային մոտեցում, ռազմավարություն, անգամ դրանց առնչվող քննարկումներ չկան: 

Շեշտը դրվել է միայն «հին» կադրերից ազատվելու և «քայլողներին» համակարգ բերելու վրա: Այս իրավիճակը տհաճու­թյուն է պատճառում անգամ նախարարության «հին», փորձառու կադրերին, որոնք «պատերի տակ» դժգոհում են նախարարի անհաս­կանալի պահվածքից, սակայն խուսափում են խնդիրների մասին ու­ղիղ խոսելուց:

«Նոր» Հայաստանում քննադատությունը մերժելի է, եթե դա վերաբերում է «շեֆերին»: Ըստ գերատեսչության աշխատա­կիցների՝ նախարարի ուշքն ու միտքը սեփական կադրերին այս ու այն կառույցում՝ դպրոցներում, բուհերում տեղավորելն է, իսկ կրթու­թյան որակին առնչվող հարցերը դեռ պետք է սպասեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: