Թուրքիայում դպրոցական աղջիկների ծեծկռտուքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում (Video)


10:22 , 29 հունվար, 2019
Թուրքիայի Զոնգուլդակ քաղաքում ավագ դպրոցի երեք աշակերտուհիների միջև տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում ու տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձել թուրք օգտատերերի շրջանում:

Ինչպես գրում է «Սաբահ» պարբերականը, դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքը տեսաձայնագրվել է բջջային հեռախոսի օգնությամբ, ամենայն հավանականությամբ, աղջիկների համադասարանցիների կողմից: Ըստ պարբերականի՝ աշակերտուհիները վիճել են համադասարանցի տղաներից մեկի պատճառով:

Տեսանյութում երևում է, որ անցորդներից ոմանք փորձում են դադարեցնել կռիվը, սակայն ապարդյուն: