01:44 , 29 հունվար, 2019Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է ABC News-ը:
Հեռուստաալիքը նշել է, որ Սպիտակ Տունը ներկա պահին չի արձագանքել վենեսուելական իշխանությունների հայտարարությանը: Նրանք նաև հիշեցրել են, որ նման հանդիպման կազմակերպումը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ ԱՄՆ-ն արդեն ճանաչել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պարտակատար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայամիում Վենեսուելայի հյուպատոս Սքարլեթ Սալազարը Գուայդոյին ճանաչել է որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար: