Ինչու Սեյրան Օհանյանի նկատմամբ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց


23:40 , 28 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Խափանման միջոցը կիրառվում է մի շարք հանգամանքներից ելնելով։  Լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց, արդյոք ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննությանը։

«Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ Սեյրան Օհանյանի պարագայում ստորագրությունը չհեռանալու մասին ի զորու է ապահովել նրա պատշաճ վարքագիծը, այդ իսկ պատճառով այլ խափանման միջոց չի ընտրվել»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ