Zara-ն փոխել է իր լոգոտիպը


05:09 , 29 հունվար, 2019

Հագուստ արտադրող իսպանական Zara կազմակերպությունը փոխել է իր լոգոտիպը։ Նորացված նշանը հայտնվել է կազմակերպության պաշտոնական կայքում և սոցիալական կայքերի նրա էջերում։

Նոր շեղ տառատեսակը ավելի նեղ է դարձել, իսկ ամեն հաջորդ տառը ընկած է նախորդի վրա։

Fashion United հրատարակության տվյաներով՝ կազմակերպությունը 2010 թվականից ի վեր առաջին անգամ է փոփոխության ենթարկում լոգոտիպը։ Նշվում է, որ նոր տարբերակն արդեն տպագրվում էր Zara-ի հագուստների վրա, սակայն հիմնական տարբերանշան այն դարձել է հիմա։

Zara-ն իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգայի կողմից 1985 թվականին ստեղծված Inditex կորպորացիայի մի մասն է։ Բացի Zara-ից՝ Inditex-ի մեջ են մտնում նաև Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull & Bear-ը, Stradivarius-ը և այլն։