Ավստրիայում դատարանը 14 տարով ազատազրկել է մի կնոջ, որը կոչ է արել Պուտինին զորք ուղարկել


23:15 , 28 հունվար, 2019

Ավստրիայում «Ավստրիայի կոնֆեդերացիա» (Staatenbund Osterreich) արմատական միությունը կազմակերպող 42-ամյա Մոնիկա Ունգերը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Կնոջ ստեղծած կազմակերպությունը ներառում էր մոտ 2600 անդամ: «Ավստրիայի կոնֆեդերացիան» Ավստիայի պետությունն ու օրենքները «ոչ լեգիտիմ» է անվանել։ Ունգերը կոչ է արել ավստրիական բանակին՝ տապալել կառավարությունը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռազմական օգնություն է խնդրել:

Բացի այդ՝ «Կոնֆեդերացիան» որոշ անդամների տրամադրել է «դիվանագիտական անձնագրեր», ինչպես նաև վաճառել է իր սեփական համարանիշները: Կազմակերպության անդամներին արգելվել է հարկեր վճարել պետությանը:

Ունգերը շարժման 13 այլ անդամների հետ հայտնվել է դատարանում, որոնք ձերբակալվել էին 2017 թ. ապրիլին տեղի ունեցած ձերբակալության ալիքի ժամանակ:

Ունգերի 71-ամյա տեղակալը՝ ոստիկանության նախկին աշխատակիցը, նույնպես մեղադրվել է դավաճանության մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Տասներկու անդամ դատապարտվել է «հակաօրինական կազմակերպություն ստեղծելու» համար և ձերբակալվել մինչև երեք տարի ժամկետով: