Հայաստանի և Արցախի միջև հաձայնագրի դե յուրե ձևակերպումն ինքն իրենով մեսիջ է. Թևան Պողոսյան


18:20 , 28 հունվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Վստահ եմ, որ բոլոր կողմերը գիտակցում են՝ ինչ մեսիջներ են ուղարկվելու արտաքին աշխարհին Հայաստանի և Արցախի միջև հնարավոր ռազմաքաղաքական համաձայնագրով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ կողմերի միջև նման համաձայնագրի աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Երևի հաշվարկել են, որ համաձայնագիրը պետք է կնքել այն ժամանակ, երբ դրա ճիշտ ժամանակը կլինի։ Մի բան, սակայն, պետք է գիտակցենք. այսօրվա դրությամբ Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները շատ հարցերում ձևակերպված չեն փաստաթղթով, բայց միշտ քննարկվում են, պայմանավորվում են», - ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, խորհրդարանի, կառավարության և պետական ինստիտուտների մակարդակով հաջողությամբ փոխգործակցում է վերջինիս հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ