Անաստասիա Վոլոչկովան պատասխանել է իրեն հարբեցողության մեջ մեղադրողներին


19:15 , 28 հունվար, 2019

Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատասխանել է հարբեցողության մեջ իրեն մեղադրողներին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

Պարուհու խոսքով՝ երբ ինքը «բաց է, ուրախ է» «անմիջական խոսքեր» է գրում, իրեն պատասխանում են, թե հարբած է:

«Դա իսկապես այդպես է: Ես միշտ հարբած եմ հաջողությամբ, սիրով, ուրախությամբ…»,- հայտարարել է Վոլոչկովան:

Նա հավելել է, լավ է ոչ թե նախանձելը, այլ նախանձի առարկա հանդիսանալը: