Ջենիֆեր Էնիսթոնը 50 տարեկանում առաջին անգամ կմայրանա


18:20 , 28 հունվար, 2019

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը կմայրանա, հաղորդում է New Idea-ն՝ հղում անելով Globe-ին:

Նշվում է, որ դերասանուհու մասին նման լուրեր վաղուց են շրջանառվում: Աղբյուրի խոսքերով՝ 50-ամյա դերասանուհին օգնել է մեքսիկական երկու մանկատներում և «սիրահարվել» աղջիկներից մեկին:

«Ջենը շատ էր ուզում վերցնել այդ երեխաներից մեկին: Նա ցանկանում էր դա անել իր նախկին ամուսնու՝ Ջասթին Թերուի հետ, սակայն Թերուն միշտ խուսափողական պատճառներ էր մեջբերում, ինչի համար պահը միշտ անհարմար էր լինում»,- ասել է աղբյուրը:

Ըստ առկա տեղեկատվության՝ դերասանուհին արդեն սկսել է փաստաթղթերի նախապատրաստումը: Նրա ապագա դուստրը կորցրել է ծնողներին, հիմա նա 13 ամսական է:

«Երեխան մուգ աչքեր և խիտ մուգ մազեր ունի, ինչպես նաև ամենաերկար թարթիչները, որ Ջենը երբևէ տեսել է»,- ավելացրել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջենիֆեր Էնիսթոնը կմարմնավորի սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող Միացյալ Նահանգների նախագահի կերպարը Netflix-ի կողմից նկարահանվող «Առաջին տիկնայք» սերիալում: