Օգտակար նախաճաշերի տարբերակներ


11:30 , 8 հունիս, 2013

Օգտակար նախաճաշ № 1.  Ձվածեղ կամ ձուն բանջարեղենի հետ, կարելի է նաև սառնարանում սառեցրած բանջարեղենով: Այսպիսի օգտակար նախաճաշի պատրաստման համար բանջարեղենները տապակում եք 5 րոպե մարմանդ կրակի վրա, որից հետո վրան լցնում եք հարած ձու և այդպես պահում ևս 5 րոպե: Աղը և համեմունքները ավելացնում ենք ըստ ճաշակի: Կարելի է այս նախաճաշի հետ խմել թեյ կամ որևէ հյութ: Այս տարբերակը առավել հիանալի է այն տղամարդկանց համար, որոնց բավականին էներգիա է հարկավոր օրվա ընթացքում:

Օգտակար նախաճաշ № 2. Ավելի թեթև է, կազմված է դիետիկ հացերից և պանրի կտորներից, որոնց համար կարելի է ընտրել ցանկացած միրգ՝ բանան, նարինջ, խնձոր: Ներառված է 1 բաժակ կաթ կամ կեֆիր: Այս նախաճաշը ֆիթնեսի ոճով է, ավելի առողջարար չի լինում:

Օգտակար նախաճաշ № 3. Անյուղ կաթնաշոռ, որի մեջ ավելացված են մրգեր (ձմեռը կարող եք ավելացնել չամիչ, սև սալորաչիր), շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել 1 գդալ մեղր: Կանաչ թեյը հացի հետ կլրացնի այս ընտրությունը:

Օգտակար նախաճաշ № 4. Աղցան բանանով, նարնջով, խնձորով յոգուրտի հետ խառնած: Կարելի է սրան ավելացնել նաև մի բուռ դիետիկ հացահատիկային, որևէ փաթիլներ:

Օգտակար նախաճաշ № 5.Կաթով շիլա: Շաքարավազի փոխարեն կարելի է ավելացնել մի գդալ մեղր: Կարելի է այն լրացնել չորամրգերով և ընկույզով: