21:30 , 28 հունվար, 2019ԱՄՆ-ի 35-րդ նախագահի ամուսնության պատմությունն ամբողջ աշխարհին է հայտնի: Այն հայտնի է դարձել մի շարք սկանդալների պատճառով, որոնցից ամենահայտնին Մերիլին Մոնրոյի սպանությունն է, որում կասկածում էին Ջոն Քենեդիին: Սակայն նրա կյանքում էլ ավելի հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել:
![]()
Երբ Քենեդին սենատոր ընտրվեց, նրա հայրն անմիջապես սկսեց նրա համար հարսնացու փնտրել: Օրինակելի կինը պետք է ամեն ինչում առաջինը լիներ, սա վեր էր ամեն ինչից:
Ժակլին Բուվյեն իդեալական էր Քենեդու համար: Խելացի, լավ դաստիարակված և զուսպ էր, կարծես արիստոկրատ լիներ: Ժակլինը չէր հանդուրժի ոչ մի սկանդալ, չէր մասնակցի այդպիսի բաների, որոնք կարող էին խայտառակել կամ պատվազրկել ընտանիքը: Սակայն Քենեդու հայրը հաշվի չէր առել, որ Ժակլինն արդեն նշանված է: Այդ նշանադրությունը երկար չտևեց, և բաժանության նույն տարում Ջոնն ու Ժակլինը հանդիպեցին:

Ժակլինի ծնողները ցանկանում էին հարսանեկան մեծ ու աղմկոտ արարողության փոխարեն համեստ հարսանիք կազմակերպել, սակայն Քենեդու հայրը ստիպեց, որ հարսանիքը շքեղ լինի:
Հարսանիքին հրավիրված էր 1000-ից ավել հյուր: Նշենք, որ հարսանիքին պատրաստվելու համար 2 ամիս պահանջվեց:
Ժակլինին բոլորը համարում էին իրական արիստոկրատ, իսկ այ Ջոն Քենեդիին շատերը համեմատում էին գռեհիկ չոբանի հետ: Ընտանիքի հարազատները նկատում էին, որ Ժակլինը հիասթափվում է ամուսնու վարքագծից. նախագահը կարող էր լինել կոպիտ ու անտակտ, անհարիր կատակներ կարող էր իրեն թույլ տալ, ինչը զայրացնում էր տիկնոջը:

Քենեդին անկայուն տղամարդ էր ու կանանց նկատմամբ թուլություն ուներ: Ինքը՝ Ժակլինը, մեծացել էր Քենեդու նման տղամարդու հետ․ Ժակլինի հայրը նույնպես դավաճանում էր: Բացի այդ՝ Ջոնը չէր էլ փորձում թաքցնել իր դավաճանությունները:

Դավաճանությունները խիստ ազդում էին նրա հոգեկան աշխարհի վրա, բայց Ժակլինը երբեք ամուսնուն հրապարակայնորեն չէր քննադատում: Քենեդին այդպես էլ չկարողացավ գնահատել Ժակլինի նվիրվածությունը, որը տևել է ամուսնական ողջ կյանքի ընթացքում:
Շատ հայտնի պատմություն կա․ աղախինը նրանց ննջասենյակից ներքնազգեստ է գտնում, տալիս Ժակլինին: Երեկոյան Ժակլինն այն վերադարձնում է Քենեդուն՝ ասելով, որ դա իր չափսը չէ:
Ժակլինն իրեն միշտ այնպես էր պահում, կարծես ամեն ինչ կարգին է իր և ամուսնու հարաբերություններում: Սակայն ինչ-որ բան փոխվեց: 1956-ին Ժակլինը լույս աշխարհ բերեց մահացած աղջկա: Այդ ժամանակ Քենեդին իր նավով ճանապարհորդում էր Միջերկրական ծովով և դժբախտության մասին իմացել էր մի քանի օր անց: Ժակլինն այդպես էլ չկարողացավ ներել ամուսնուն, որ ամենադժվար պահին իր կողքին չէր: Սա ստիպեց նրան, որ սառը դառնա:

Ամուսնու սպանությունը ստիպեց Ժակլինին, որ նա ների Քենեդուն: Թաղման ժամանակ Ժակլինն ամուսնական մատանին հանել ու դրել է Քենեդու ափի մեջ՝ ասելով, որ ինքն այլևս ոչինչ չունի:
