Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը` փետրվարի կեսերին


12:50 , 28 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովն ասել է` երբ Աստանայում կկայանա Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` այն կանցկացվի փետրվարի կեսերին:

«Անխոս, շատ ենք գնահատում մեր ընկերների ջանքերը` ուղղված Սիրիայի հարցով բարձր մակարդակի միջազգային հանդիպումներին աջակցելուն»,- ասել է Լավրովը: