Վենեսուելայի ընդդիմությունը բանակցում է բանակի հետ. Գուաիդո


12:30 , 28 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը կուլիսների հետևում բանակցում են Ազգային ԶՈՒ հրամանատարության այն ներկայացուցիչների հետ, որոնք համակրում են իրենց` փորձելով հասնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռանալուն: Այդ մասին The Washington Post-ի հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որը հունվարի 23-ին իրեն երկրի նախագահ է հռչակել:

«Մենք բանակցում ենք կառավարության պաշտոնատար անձանց` զինվորականների և քաղաքացիական անձանց հետ: Մենք նրանց հետ հանդիպումներ ենք ունենում` առանց դրա վրա ուշադրություն հրավիրելու»,- ասել է նա: