Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր (Photo)


12:02 , 28 հունվար, 2019

Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ: 

Եռաբլուրում են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլք:

Նշենք, որ հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է։ Հայկական բանակը կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով: