Պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու պայմաններ այսօր առկա չեն. Դավիթ Տոնոյան


11:10 , 28 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

«Մենք բոլոր խնդիրները հաղթահարում ենք։ Հավատացեք մեզ, որ մենք անում ենք առավել քան հնարավոր է, առավել քան պատկերացնում ենք, մենք զինված ուժերի մարտունակությունը  պատշաճ մակարդակում ենք պահելու»,-Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նշեց, որ Զինված ուժերը մեծաքանակ է, իրենք ստիպված են պահելու այն՝  ունենալով համապատասխան մարտահրավերներ, որոնք որ շարունակական են։

«Մենք պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան բանակ։ Մենք շարունակելու ենք բարելավել, ստեղծել և ժամկետային պարտադիր  ծառայության, և պայմանագրային ծառայության փոխլրացնող  համակարգը։ Այլ տարբերակ չունենք»,-ասաց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ