Լիցկան և նրա հարազատները հետևողականորեն ապականում են զինդատախազության ստեղծած կեղծ ալիբին


10:47 , 8 հունիս, 2013

Լորետա Խաչատրյանի հարցազրույցն եմ կարդում ու ինչքան կարդում եմ, էնքան զարմանում եմ, թե էս մարդիկ ինչ կարգի չեն հասկանում իրենց թացն ու չորը, մեկ էլ հրաժարվում եմ հասկանալ զինդատախազության դիրքորոշումը, թե Լիցկան դեպքի վայրում չի եղել: Ուրեմն դատեք ինքներդ, մեջբերում եմ տիկին Լորետայի հարցազրույցից մի դրվագ.
«Պարզ չի՞, որ ինքը քնած է եղել, թե ինքը կսպասե՞ր, թե ոնց են գալիս, կնոջն ասում, թե «ես քո սենցը, նենցը», փորձեք դա էլ պարզել, իրենք կարող են վերծանել տեսախցիկի ձայնագրությունը»:

Այլ կերպ ասած՝ քրեական գործով առնվազն որպես վկա անցնող տիկին Լորետան պնդում է, որ Լիցկան տանն է եղել, քնած-մնածը չգիտեմ...
Մյուս կողմից, երբ նայում ենք հայտնի տեսանյութը, անգամ եթե այն մոնտաժված է, միևնույն է, Բուդաղյաններից մեծի սպանության դրվագում կադրում կրակողը չի երևում ու որևէ հիմք չկա պնդելու, որ նույն Լիցկան չի կրակել ասենք թե իրա ննջարանի պատուհանից ու ըստ այդմ, անգամ եթե այս վարկածը հերքվի, անհրաժեշտ եմ համարում, որ Լիցկային էլ ընդգրկեն գործում, որպես կասկածյալ, որովհետև կան դրա բոլոր իրավական հիմքերը. փաստ է, որ ինքը տանն է եղել, փաստ է, որ դեպքի վայր ասվածը կարող է ներառել նաև տունը, փաստ է, որ սպանության դրվագում սպանողը չի երևում, ու կարող էին հենց տնից կրակել:
Իսկ զինդատախզությունը զոռով ալիբի է ուզում ստեղծել Լիցկայի համար, մինչդեռ ինքը՝ Լիցկան, և նրա հարազատները հետևողականորեն ապականում են այդ կեղծ ալիբին: