Վաֆլե համեղ ձողիկներ, որոնք շատ դուր կգան նաև երեխաներին


08:46 , 28 հունվար, 2019

Բաղադրիչներ

  • կարագ - 100 գ
  • ձու - 3 հատ
  • շաքարավազ - 0,5 բաժակ
  • ալյուր - 1 բաժակ
  • Կրեմի համար՝
  • ալյուր - 2 ճ/գ
  • կաթ - 150 գ
  • շաքարավազ - 150 գ
  • ձվի դեղնուց - 1 հատ
  • կարագ - 150 գ
  • վանիլին

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը և խառնում ենք:
Վաֆլե-ձողիկներ-3
Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու շարունակում ենք խառնել:
Վաֆլե-ձողիկներ-4
Խմորը լցնում ենք վաֆլի պատրաստող սարքի մեջ ու եփում:
Վաֆլե-ձողիկներ-5
Պատրաստ լինելուց հետո հանում ենք և տաք վիճակում փորձում ստանալ ձողիկներ:
Վաֆլե-ձողիկներ-6
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ դեղնուցը խառնում ենք կաթի ու շաքարավազի հետ: Ապա ավելացնում ենք ալյուր, վանիլին և շարունակում ենք խառնել:
Վաֆլե-ձողիկներ-7
Դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված: Հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
Վաֆլե-ձողիկներ-8
Այնուհետև հարում ենք կարագն այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված, որից հետո խառնում ենք եփած կրեմին:
Վաֆլե-ձողիկներ-9
Վաֆլե ձողիկները հրուշակեղենային պարկի օգնությամբ երկու կողմից լցոնում ենք:
Վաֆլե-ձողիկներ-10