Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթն առաջին անգամ հայտնվել են հանրության մեջ գաղտնի հարսանիքից հետո


07:10 , 28 հունվար, 2019

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ու ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթը, որոնք վերջերս գաղտնի ամուսնացել են, առաջին անգամ միասին հայտնվել են հանրության մեջ, հարսանեկան փակ արարողությունից հետո: Նրանք մասնակցել են G’Day USA տոնական երեկույթին, որը կայացել է հունվարի 26-ին Լոս Անջելեսում:

29-ամյա Լիամը գալա երեկոյին եկել է արվեստի ոլորտում նվաճումների համար մրցանակ ստանալու համար: Նա եղել է երեք ավստրալիացիներից մեկը, որը նման մրցանակ է ստացել:

Մայլի Սայրուսը, որն ավանդաբար ընտրել է ավելի քան անկեղծ հանդերձանք, եկել է ամուսնուն աջակցելու համար: Նա կարմիր գորգի վրա կեցվածք չի ընդունել և ամուսնուն միացել է ավելի ուշ: Արարողության ժամանակ զույգը սեղանի շուրջ բազմիցս գրկախառնվել է:

Հոլիվուդյան դերասան 28-ամյա Լիամ Հեմսվորթի և 25-ամյա երգչուհի Մայլի Սայրուսի սիրավեպը բավականին երկարատև ու հետաքրքիր է. զույգը հանդիպել է 2009-ին և 3 տարվա հանդիպումներից հետո հայտարարել նշանադրության մասին: 2013-ին Մայլիի և Լիամի պաշտոնական ներկայացուցիչները People ամսագրին հայտնել են, որ երիտասարդները չեղյալ են հայտարարել իրենց նշանադրությունը, իսկ 2016-ին զույգը որոշել է վերականգնել հարաբերությունները: