Օգտակար խորհուրդներ հրեաներից


08:10 , 28 հունվար, 2019

Գիտե՞ք, թե հրեաներն ինչով են տարբերվում մյուսներից։ Կյանքին իրենց պրակտիկ մոտեցմամբ։ Տարիների ընթացքում այս ազգը սովորել է զատել գլխավորը երկրորդականից, կարևորը՝ անպետքից։

Մի քանի խորհուրդ հրեաներից․

Խնդիրներին լավատեսությամբ նայել

Ըստ հրեաների՝ եթե խնդիրը հնարավոր է լուծել գումարով, ուրեմն՝ դա ոչ թե խնդիր է, այլ ծախս։ Եթե ինչ-որ տեղ պետք է գումար ներդնել, ապա կարիք չկա նյարդեր ծախսելու դրա վրա։

Ավելի շատ լսել, քան խոսել

Մարդ ունի երկու ականջ և մեկ բերան, քանի որ խոսել պետք է քիչ, իսկ լսել՝ շատ։ Գեղեցիկ խոսող մարդիկ հետաքրքիր են և անգամ հիացմունք են առաջացնում, սակայն այն մարդիկ, ովքեր կարողանում են լսել, վստահելի են և թանկ։

Սովորել, սովորել, սովորել

Յուրաքանչյուր հրեա գիտի, որ գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում։ Եթե վաղը մի քիչ ավելի շատ բան իմանաք, քան երեկ,  ձեր գլխի հետ ոչինչ չի պատահի։ Իսկ գիտելիքից շատ օգտակար բաներ կարելի է քաղել։

Շնորհակալությունը գրպանդ չես դնի

Բավական է ուրիշներին օգնեք հանուն «շնորհակալության»։ Ուրիշները դրա համար գումար են վերցնում։ Եթե չեք կարողանում գումար վերցնել, ապա սովորեք «ոչ» ասել, հակառակ պարագայում ձեր ողջ կյանքը կվատնեք ուրիշների կյանքը բարեկեցիկ և հեշտ դարձնելու վրա։ Բացառություն են ընտանիքի անդամները։