NASA-ի տիեզերական սարքն ահավոր լուսանկար է ուղարկել «աշխարհի ծայրից»


05:10 , 28 հունվար, 2019

Երբ ամբողջ աշխարհը նշում էր 2019 թվականի սկիզբը, NASA-ի New Horizons զոնդը մոտեցել է Ուլտիմա Թուլե աստերոիդին՝ Արևային համակարգի ամենահեռավոր օբյեկտին, որը երբևէ ուսումնասիրվել է մարդու կողմից, գրում է «Սեվոդնյա»-ն:

Լուսանկարը տիեզերական սարքը արել է 6700 կիլոմետր հեռավորությունից, ինչի հետևանքով այն ոչ պարզ և «ահավոր» է ստացվել: Սարքի շատ մեծ՝ 6.5 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա գտնվելու պատճառով տվյալների փոխանցումը չափազանց դանդաղ է իրակաանցվում: Հունվարի սկզբին արված լուսանկարները մինչ այժմ փոխանցվում են:

Առաջին լղոզված լուսանկարում թերևս տեսանելի են օբյեկտի մակերեսի տարօրինակ ակոսներն ու խոշոր փոսերը, որոնք տիեզերական այլ մարմինների հարվածների հետևանքով առաջացած «սպիներ» են: Այնուամենայնիվ, սա միայն հիպոթեզ է, առջևում մանրակրկիտ հետազոտություն է սպասվում, երբ զոնդը ավելի լավ լուսանկարներ կփոխանցի, որոնք արվել են, երբ սարքն ամենամոտն է գտնվել աստերոիդին՝ մոտ 3500 կմ հեռավորության վրա:

Фото: Сегодня