Ոչ ոք իրավունք չունի իրեն բնորոշ ածականներով վիրավորել մեկ ուրիշ անձի


23:34 , 27 հունվար, 2019

Իրենց ինտելեկտուալ համարող մի քանի տհաս (ոչ թե ֆեյք, այլ՝ իրական մարդիկ) Պարգև սրբազանի հասցեին լկտի արտահայտություններ են գրել։

Իմ մոտեցումներն Աստծո, եկեղեցու ու հոգևորականների հարցում ընկերներս գիտեն, մանրամասնել չեմ ուզում։ Ուզում եմ ընդգծել, որ խնդիրը բարձրաստիճան հոգևորականը չէ, այլ մարդը։ Ոչ ոք իրավունք չունի իրեն բնորոշ ածականներով վիրավորել մեկ ուրիշ անձի։

Մի խոսքով՝ հատուկ ման եմ եկել, գտել եմ խնդրո առարկա գրառումները, որպեսզի ստուգեմ՝ գրառման ու դրա լայքերի հեղինակներից հո ընկերներիս ցանկում չկան ( փառք Աստծո, ոչ ոք ինձ ընկեր չէր)։

Ես իմ խնդիրն եմ համարում ստերիլիզացնել շրջապատս։ Դա սկսում եմ աղբի մեկուսացումից։

Նույն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։