09:56 , 8 հունիս, 2013
Հայ ֆուտբոլասերին Սլովակիայի ու Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակներն են թյուրիմացության մեջ գցել. Սլովակիային մենք երկրորդ խաղակեսում ենք հաղթել, սլովակները դրանից 3 օր առաջ ծանր խաղ էին արել՝ Իռլանդիայի հետ, հոգնած էին, չդիմացան, իսկ Մակեդոնիան էլ ընդհանրապես «հոգնած» թիմ էր, առանց մոտիվացիայի, սերնդափոխություն սպասող: ՈՒրիշ նորմալ խաղ մերոնք չեն խաղացել:
Ժամանակակից ֆուտբոլը լուրջ փողեր ա պահանջում, պրոֆեսիոնալ մոտեցում... Խելքը գլխին մարզիչն, օրինակ, արժի տարեկան նվազագույնը 500 000 դոլար. Սերխիո Մարկարյանը էդքան էր ուզում: Բայց մեր Սերխիոն չտվեց: Դե որտեղի՞ց տար, հո մեր լիսկաների բերանից չէ՞ր կտրելու. խեղճի կարողությունը ընդամենը 200 միլիոն դոլլար ա, բա գոնե մի միլիարդ չունենա՞ր: Ու մեկը չի, երկուսը չեն էդ լիսկաները, հարյուրավոր են: Էնպես որ, ամեն ինչ օրինաչափ ա, սպասենք նորանոր պարտությունների ու ոչ միայն ֆուտբոլում...