Մհեր Եղիազարյանի մահը հերթական անգամ ապացուցում է, որ մեր դատաիրավական համակարգը լուրջ բացթողումներ ունի


18:06 , 26 հունվար, 2019
Մհեր Եղիազարյանի մահը հերթական անգամ ապացուցում է, որ մեր դատաիրավական համակարգը լուրջ բացթողումներ ունի: Եթե չկա, այսպես ասած, հանրային պահանջ, հանրային ճնշում, ապա կարելի է անուշադրության մատնել մարդու ճակատագիրը, պահել կալանքի տակ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, ինչն էլ կբերի նման անդառնալի կորուստների: Կարծում եմ՝ պետք է պահանջել, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստերը բաց լինեն լրագրողների համար, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի հիման վրա է որպես խափանման միջոց ընտրվում հենց կալանքը: