Արտակարգ վայրէջք. ուղևորն ինքնաթիռում «Ալլահ աքբար» է բացականչել


20:20 , 26 հունվար, 2019

Transavia ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը Նիցում (Ֆրանսիա) արտակարգ վայրէջք է կատարել «Ալլահ աքբար» բացականչող ուղևորի պատճառվ: Վերջինը նաև փորձել է օդաչուների խցիկ ներխուժել, հաղորդում է Airlive-ը:

Ինքնաթիռը իրականացնելիս է եղել Փարիզ-Թունիս չվերթը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել:

Թունիսի քաղաքացին չվերթի ժամանակ սկսել է աղոթել, ապա փորձել է օդաչուների խցիկ ներխուժել: Նա շատ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել: Նրան զսպելու համար մի քանի մարդու օգնություն է անհրաժեշտ եղել:

Վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա թունիսցուն: