«Facebook-ն օգտատերերի տվյալները չի վաճառում». Ցուկերբերգ


21:20 , 26 հունվար, 2019

Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների վաճառքը հակասում է սոցցանցի գործնական շահերին: Այս մասին The Wall Street Journal-ի իր սյունակում գրել է Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

«Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում՝ չնայած հաճախ են հայտնում, թե մենք դա անում ենք: Իրականում օգտատերերի մասին տեղեկատվության վաճառքը հակասում է մեր գործնական շահերին, քանի որ դա կկրճատեր մեր ծառայությունների յուրօրինակ արժեքը`խորհրդատուների համար»,- հայտարարել է նա:

Ցուկերբերգը խոստովանել է, որ ըկերությունն օգտատերերի տվյալներ է հավաքում նրանց հավանումների հիման վրա՝ ռելևանտային գովազդ ցուցադրելու համար: Բայց դա սկզբունքային նշանակություն ունի Facebook-ի ծառայությունների անվտանգ աշխատանքի համար: