Դավոսում աշխարհի երկրներին կոչ են արել քառօրյա աշխատանքային շաբաթի անցնել


20:00 , 26 հունվար, 2019

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում քննարկել են աշխատանքային օրերը կրճատելու նախաձեռնությունը: Դրա օգտին են հանդես եկել հեղինակավոր փորձագետներ Ադամը Գրանթը՝ Փենսիլվանիայի համալսարանին կից Ուորթոնի դպրոցի հոգեբան, ինչպես նաև տնտեսագետ և պատմաբան Ռութեր Բերգմանը, գրում է Daily Mail-ը:

«Մենք լավ գիտափորձեր ունենք, որոնք ցույց են տալիս, որ աշխատանքային ժամանակը կրճատելու դեպքում մարդիկ կարող են առավել արդյունավետ կենտրոնանալ, նրանց արդյունքը միևնույնը կլինի, իսկ որակը և կրեատիվությունը կավելանա: Եվ նրանք առավել հավատարիմ են կազմակերպություններին, որոնք կարող են ճկունություն ցուցաբերել՝ աշխատանքից դուրս նրանց կյանքի նկատմամբ»,- ասել է Ադամը Գրանթը:

«Օրինակ՝ Հենրի Ֆորդը նկատել է, որ 60-ժամյայից 40-ժամյա աշխատանքային շաբաթի անցնելուց հետո իր աշխատողներն առավել արդյունավետ են աշխատել, քանի որ քիչ են հոգնել»,- հավելել է նրա գաղափարակիցը: