Ջրի հետքերը լվացարանի վրայից հեռացնելու հանճարեղ եղանակ


12:08 , 26 հունվար, 2019

Լավ տանտիրուհիները գիտեն, որ կոշտ ջուրը կարող է խոհանոցում ու լոգարանում բազմաթիվ տհաճություններ առաջացնել:

Հենց ջուրն է պատճառ դառնում, որ նիկելապատ սանտեխնիկայի վրա սարսափելի հետքեր առաջանան:

Դրանցից դժվար է ազատվել ավանդական լվացող միջոցներով: Սակայն պետք չէ մտածել, որ չեք կարողանա հետքերը վերացնել առանց թանկարժեք մաքրող միջոցների:

Կա հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ:

Թասի մեջ լցրեք մի քիչ քացախ, թրջեք բամբակյա կտորն այնպես, որ լավ ներծծվի: Լավ չորացրեք լվացարանը, ապա թաց, քացախով ներծծված կտորով ծածկեք ամենակեղտոտ մասերը: Թողեք մոտավորապես 1 ժամ:

Ապա սովորական սպունգով տրորեք լվացարանի մակերեսն ու կհամոզվեք, որ սպիտակ հետքերն անցել են, ու լվացարանը նախկինի պես փայլում է: