Նեյմարի հայր. Մրցավարները պետք է պաշտպանեն որդուս


11:50 , 26 հունվար, 2019

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հանդեպ մրցավարները պետք է ավելի ուշադիր լինեն և պաշտպանեն նրան: Այսպիսի կարծիք է հայտնել է ֆուտբոլիստի հայրը`գրելով Instagram-ի իր էջում.

Բրազիլացին վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի 1/16 եզրափակչում` «Ստրասբուրգի» հետ խաղում (2:0).

«Այն եզրահանգմանն ենք եկել, որ բախտը ժպտացել է ոդուս:

Նա կարող էր հաշմանդամ դառնալ: Եթե նա ընկնում է, բոլորը կարծում են, որ սիմուլիացիայի է դիմել, եթե պաշտպանվում է` կրկին կարծում են, որ սիմուլիացիա է կիրառել:

2014 թվականին Նեյմարը լուրջ վնասվածք էր ստացել: Ոչ մի արդարացում չկար այդ սարսափելի արարքին: Նրան պետք է պաշտպանեն մրցավարները»,- գրել է ֆուտբոլիստի հայրը: