08:30 , 26 հունվար, 2019Armsport.am-ը գրում է.
Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պարտվեց 1:3 հաշվով:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց նախկին «զինագործ» Ալեքսիս Սանչեսը: Երկու րոպե անց Ջեսի Լինգարդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
Մինչև ընդմիջում «Արսենալը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
43-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետի փոխանցումից հետո գոլ խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 82-րդ րոպեին «կարմիր սատանաների» հարձակվող Անտոնի Մարսիալը ձևակերպեց վերջնական հաշիվը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: